Երևանում բախվել են Toyota-ն ու BMW-ն. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

1

Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Մինաս Փ-ի վարած Toyota մակնիշի 35 RR 918 համարանիշի և 25-ամյա Հարություն Վ-ի վարած BMW մակնիշի 36 FX 782 համարանիշի ավտոմեքենաները։

Ինպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով վթարից որոշ ժամանակ անց BMW-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ՝ 28-ամյա Շախատունի Ե-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Աղբյուրը հայտնում է, բախումից հետո BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Տեսանյութեր

Live

Լրահոս