Ինչո՞ւ միանգամից հիշեցի Էրեբունի պլազայի որսորդին․ քաղաքագետը՝ Մալյանի ձերբակալման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Վետօ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձել է «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի ձերբակալմանը:

«Քիչ առաջ դիտեցի Նարեկ Մալյանին բերման ենթարկելու կադրերը: Տեսնես՝ ինչո՞ւ միանգամից հիշեցի Էրեբունի պլազայի որսորդին», - գրել է Քոչարյանը ֆեյսբուքյան էջում:

Հունվարի 23-ին «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը, զենքը հանձնելուց հետո, ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ և նրա ծառայողական մեքենայով տեղափոխվեց ոստիկանություն։