Բերման ենթարկված Արթուր Դանիելյանն շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Արթուր

Ոստիկանության 6-րդ վարչություն մուտք գործեց շտապօգնության մեքենա՝ բերման ենթարկվածներից Արթուր Դանիելյանի համար։ Լրագրողների հետ ճեպազրույցի «Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանն ասել էր, որ զրուցել է Արթուր Դանիելյանի հետ, վերջինս տեղեկացրել է, որ չի կարողանում շարժել իր թևը և ոտքը, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ավելի վաղ բերման էր ենթարկվել նաև  «Վետո» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանը, միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը։

Նարեկ Մալյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ են արձակվել։ Վերջիններս բերման էին ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։