Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

հասարակական

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով.

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ներկա եմ գտնվել Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճի բացման արարողությանը։ Առանձնակի հպարտ եմ, որ դահլիճը բացվում է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։

Ծնունդդ շնորհավոր հերոս»:

Հիշեցնենք` այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 30 տարեկան: