Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել։

Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ բերման էր ենթարկվել թմրամիջոց ձեռք բերելու, պահելու կամ օգտագործելու կասկածանքով։

«Ինձ բերման են ենթարկել Նալբանդյան փողոցից՝ իմ մեքենայից, թմրանյութ ձեռք բերելու պահելու կամ օգտագործելու կասկածանքով։ Ոստիկանները ենթադրել են, որ ես, գնելով թմրամիջոց, գալիս եմ Ոստիկանության 6-րդ վարչություն՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել Նարեկ Մալյանի հետ»,- ասցել է նա։

 Հիշեցնենք, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները բերման էին ենթարկել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին։ Բերման էր ենթարկվել նաև ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը:  

Ավելի վաղ ազատ էին արձակվել նաև Նարեկ Մալյանն ու Կոստանտին Տեր-Նակալյանը։