Փարիզում ապամոնտաժում են ներգաղթյալների վրանները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

փախստականներ

Փարիզի իշխանությունները քաղաքի հյուսիսում միգրանտների ապօրինի ճամբարները հեռացնելու գործողություններ են սկսել։

«Փարիզի հյուսիսում՝ Օբերվիլի մուտքի մոտ, սկսել են տարհանել ապօրինի ճամբարի բնակիչներինը», -  տեղեկացրել է պրեֆեկտուրայի թվիթերյան էջը։

Ճամբարում բնակվել է շուրջ 915 մարդ, որոնք ապրում էին 769 վրանում կամ ժամանակավոր կացարաններում։ Հիմնական բնակիչները եղել են Աֆղանստանից փախստականներ կամ ներգաղթյալներ Մերձավոր Արևելքից և Սուբ-Սահարական Աֆրիկայից: