Մարտունակ և արդյունավետ բանակ ունենալը հրամայական է․ Աշոտ Ղուլյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

1

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բանակի օրվան:

«Հայկական պետականության, ինքնիշխանության և անկախության երաշխավորը Հայոց բանակն է, սահմանին կանգնած զինվորը։ Նա էլ իրականացնում է մեր պետության կարևորագույն գործառույթը՝ արտաքին անվտանգության ապահովումը։

Մարտունակ և արդյունավետ բանակ ունենալը հրամայական է, և այստեղ անելիքները մշտական են։

Այսօր այցելել եմ Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ և շնորհավորել բուժման մեջ գտնվող զինծառայողներին: Մեր խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել այն բժիշկներին ու բուժաշխատողներին, ովքեր ամեն ինչ անում են զինվորներին շարքեր վերադարձնելու համար:

Շնորհավո՛ր հայրենիքի պաշտպանի օրը», - գրել է նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս