«Հանրային պահանջով» ժամանակին գնդակահարում էին․ սպասում ենք ոստիկանության պարզաբանմանը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

1

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանպատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր «Ադեկվադ» միաբանության անդամներին և «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին ձերբակալելու միջադեպին:

 ««Հանրային պահանջով» ժամանակին գնդակահարում էին փողոցներում

Իրավապահների յուրաքանչյուր գործողություն երկաթյա հիմնավորում պիտի ունենա, այլապես, այդ գործողություններից ինչի հոտ ասես կարող է գալ։
Հուսանք, որ առաջիկա ժամերին կստանանք պաշտոնական պարզաբանում քաղակտիվիստներին նման կերպ բերման ենթարկելու հետ կապված։

Ինչ վերաբերում է օդ նետված մի արտահայտության, թե այդ ձերբակալությունները հանրային պահանջ էին, հույս ունեմ, որ «հանրային պահանջի բարձրաձայնիչները» խնդիր չեն դրել մեզ տեղափոխել էն ժամանակները, երբ հեղափոխական տրոյկաների անունից ու հանրային պահանջով փողոցներում մարդկանց էին գնդակահարում։
Սպասում ենք ոստիկանության պարզաբանմանը», - գրել է նա։