Հենրիկ Հարթենյանի սանկցիայով ցույց ենք տալիս, որ մեր անդամները պետք է ուշադիր լինեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի նկատմամբ սանկցիայով ցույց ենք տալիս, որ հատկապես մեր քաղաքական ուժի անդամները պետք է ծայրահեղ ուշադիր լինեն իրենց խոսքում, գրառումներում և պահվածքում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը։

Նրա խոսքով՝ սա կարևոր քայլ էր ևս մեկ անգամ վերահաստատելու իրենց մոտեցումն անհանդուրժողականությանը։

«Հույս ունեմ, որ Հենրիկի քաղաքական կարիերան հետագայում շատ ավելի լավ կդասավորվի և այլ ձևով։ Սա մեզ՝ բոլորիս է դաս, որ միջավայրը մաքուր պահենք։ Փոխադարձ հրաձգություններ քաղաքական դաշտում միշտ էլ լինում են, բայց ընտանիք մտնել և բնորոշումներ տալն անձին, երբ մենք խոսում ենք նոր կառուցվածքի խնդիրների մասին, պարզապես տեղին չէ»,- ասել է Խաչունցը։

Շարունակությունը՝ տեսանյութում։