Իրավապահ մարմինների կիրառմամբ փորձ է արվում երկրում ստեղծել վախի մթնոլորտ. Ամրամ Մակինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

.

Արդեն աղաղակող փաստ է, որ իրավապահ մարմինների և շատ դեպքերում հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ փորձ է արվում երկրում ստեղծել վախի մթնոլորտ, Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը: 

«Շատ ակնհայտ է, որ ոստիկանությունն անցնում է իր լիազորությունների օրենքով նախատեսված սահմանները։ Որպես իրավապաշտպան բացատրություն եմ պահանջում այսօր հատուկ նշանակության ուժերի օգտագործմամբ և ֆիզիկական ուժի կիրառմամբ հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող անձանց բերման ենթարկելու հիմքերի մասին», - նշել է նա: