ԱՄՆ-ն մտադիր է ճանաչել Հորդանանի արևմտյան ափին գտնվող իսրայելական բնակավայրերը

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է ճանաչել Հորդանանի արևմտյան ափին գտնվող իսրայելական բնակավայրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշում է «Ռոյթերս» գործակալությունը:

Իսրայելի և Պաղեստինի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի երկու պետություն, որոնցից մեկը՝ պաղեստինյան՝ Արևմտյան Երուսաղեմում մայրաքաղաքով:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը մեծ քայլ է անում խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս մասին Ամերիկայի նախագահը հայտնել է հունվարի 28-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այսօր Իսրայելը մեծ քայլ է անում խաղաղության հաստատման ուղղությամբ: Իսրայելը պատրաստ է հիմք դնել պաղեստինցիների հետ բանակցություններին՝ «դարի գործարք»-ի իրականացման համար: ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, որպեսզի պաղեստինյան պետության տարածքը լինի անքակտելի»,- նշել է Թրամփը: