Սպիտակ տունը հերքել է կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ի, Չինաստանի միջև չվերթների արգելքի լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Սպիտակ

ԱՄՆ-ի ավիաընկերություններին չեն խնդրել դադարեցնել չվերթները: Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ հերքելով ԱՄՆ-ի և Չինաստանի միջև չվերթների հնարավոր արգելքի մասին լուրը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Սպիտակ տունը կարող է դադարեցնել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև չվերթները կորոնավիրուսի զոհերի աճի պատճառով։ Այս մասին հաղորդել էր CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ որոշ տվյալների՝ վիրուսից մինչ օրս մահացել է 131 մարդ, վարակված են մնում ավելի քան 4500-ը։