Ոստիկանապետի ԺՊ-ի հետ հանդիպմանը կբարձրացվի ակտիվիստներին բերման ենթարկելու հարցը․ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News    

 ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ վաղը պլանավորած հանդիպում ունենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա հայտնել է, որ հանդիպմանը կբարձրացվի նաև ակտիվիստներին բերման ենթարկելու հարցը։

«Եթե բերման ենթարկվածները կարծում են, թե իրենց իրավունքները ոտնահարվել են, բնականաբար օրենքը նախատեսում է բոլոր իրավական կարգավորումները՝ պաշտպանելու սեփական իրավունքները», - ասել է Մակունցը։