Փաշինյանն ապրիլյանի՝ ՔՊ-ականներից բաղկացած ջոկատի կադրեր է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակել 2016 թվականի մայիսից։ Տեսանյութին կից՝ վարչապետը նաև գրառում է արել։

«Այս տեսանյութը նկարահանել եմ 2016 թվականի մայիսին, այն օրը, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը, ավարտելով իր ծառայությունը Արցախի Մարտակերտի շրջանում՝ կանգնել էր հրաժեշտի տողանի, կատարելու իր մարտական երգերից մեկը՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին:

Առաջին անգամ տեսանյութը հրապարակել եմ 2017 թվականի հունվարի 28-ին՝ Հակոց բանակի օրը»,-գրել է Փաշինյանը:

Նշենք, որ զինվորական համազգեստ կրողների շարքում է նաև «ԱդեկվաԴ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը։