Կորոնավիրուսի պատճառով Վրաստանը առժամանակ դադարեցնում է Չինաստանի հետ չվերթները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

1

Կորոնավիրուսի պատճառով Վրաստանը մինչեւ մարտի 29-ը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ, ասված է այդ երկրի քաղաքացիական ավիացիայի գործակալության հաղորդագրության մեջ։

«Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում ժամանակավորապես դադարեցված է ուղիղ ավիահաղորդակցությունը ՉԺՀ-ի հետ: Սահմանափակումները կգործեն մինչեւ ձմեռային նավիգացիայի սեզոնի վերջը (մարտի 29-ը)»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ որոշումը կարող է վերանայվել՝ կախված համաճարակի տարածման տեմպերից: Վրաստանի եւ Չինաստանի միջեւ շաբաթական երեք անգամ կանոնավոր ուղիղ չվերթներ էին իրականացվում Թբիլիսի-Ուրումչի երթուղով։