Գյումրիում բախվել են Volkswagen-ն ու 2 ГАЗ 31029-ները. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

բակո

Երեկ՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկի և Մատնիշյան փողոցների խաչմերուկում բախվել են Ախուրյան գյուղի բնակիչ՝ 63-ամյա Հրաչ Ա-ի վարած ГАЗ 31029 մակնիշի 45 ՕՍ 273 համարանիշի, Գյումրիի բնակիչներ՝ 54-ամյա Անուշավան Խ-ի վարած Volkswagen մակնիշի 35 ՍC 654 համարանիշի և 30-ամյա Վահրամ Մ-ի վարած ГАЗ 31029 մակնիշի 45 ՕԼ 010 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Հրաչ Ա-ն և նրա ուղևոր՝ 52-ամյա Ա. Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հերթապահ խումբը։