Սարատովում ավտովթարից տուժած հայերի ճակատագիրը ՀՀ դեսպանության ուշադրության ներքո է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

հասարակական

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը Սարատովում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և այն բուժհաստատության հետ, որտեղ տեղափոխվել են վթարից տուժած հայերը:

Դեսպանությունը մանրամասներ է հաղորդել հունվարի 27-ին տեղի ունեցած վթարի մասին. «Հայտնում ենք, որ ՌԴ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկի շրջանում հայկական պետհամարանիշով «Nissan» մակնիշի մեքենայի և «Mercedes Benz» մակնիշի բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 1998թ․ ծնված ՀՀ քաղաքացի Վ․Ք․-ն։

«Nissan» մակնիշի մեքենայի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1967թ․) և մյուս ուղևորը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1996թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կրասնոարմեյսկի քաղաքային հիվանդանոց։

Պատահարը տեղի ունեցել հունվարի 27-ին։ Վթարի մանրամասները ճշտվում են։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և բուժհաստատության հետ»։