Միլան-Երևան չվերթի շուրջ 40 ուղևոր չի հասցրել ինքնաթիռ մուտք գործել

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News    

ինքնաթիռ

Միլան-Երևան չվերթի մեկնումը պետք է կայանար Իտալիայի ժամանակով ժամը 6-ին։ Հաշվառումը սկսվել է թռիչքից երկու ժամ առաջ, իսկ սպասրակողը մեկ պատուհան էր։ Այս մասի ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Passenger.am-ի ներկայացուցիչ Գուրգեն Ղազարյանը։

Ըստ նրա՝ հաշվառմանը 100-ից ավելի մարդ է սպասել․

«100-ից ավելի մարդու մեկ պատուհան է սպասարկել, սա խոսում է անկազմակերպ լինելու մասին: Ֆիզիկապես հնարավոր չէ, որ մեկ պատուհանը կարողանա սպասարկել 100-ից ավելի ուղևորի։ Արդեն երևում էր, որ այս թռիչքը դատապարտված էր լուրջ խնդիրների. այդպես էլ եղավ։  2 ժամը 120 րոպե է, իսկ Gate-ը փակվում է  40 րոպե առաջ, այսինքն ուղեւորն ունեցել է ընդամենը 80 րոպե, որ Check-in լինի, ինչն անհնար է ուղղակի»։

Ղազարյանը նշել է, որ ինքը հասցրել է մտնել ինքնաթիռ, սակայն հետո պարզվել է, որ շուրջ 40 ուղևոր չեն կարողացել մտնել օդանավ, նույնիսկ նրանք, ովքեր թռիչքից մոտ չորս ժամ առաջ օդանավակայանում են եղել, ստիպված են եղել երկու ժամ էլ սպասել հաշվառմանը, սակայն ինքնաթիռ չեն մտել։

«Ունենք իրավիճակ՝ մեր քաղաքացիներն այլ ավիաընկերությունների միջոցով Հայաստան տեղափոխվեցին, որոշները դեռ չեն էլ տեղափոխվել։ Խնդիրը միայն այս թռիչքը չէ։ Գիտակցում ենք, որ սա նոր ընկերություն է, սակայն նման խնդիրները պետք է ունենան հիմնարար լուծումներ»,- ասել է նա։

Ղազարյանը հավելել է, որ Հայաստանում սպասարկման որակը բարձր էր, սակայն այստեղ ծրագրային խնդիրներ կային, օրինակ՝ ծրագիրը ցույց չի տվել ուղեբեռի առկայությունը։

Ըստ Passenger.am-ի ներկայացուցչի՝ Ryanair-ի տարբեր չվերթներից բազմաթիվ բողոք-նամակներ կան։ Օրինակ՝ ուղևորը տոմս և նստատեղ է գնել, սակայն նրան ասել են, որ նստատեղ չի գնվել և հավելյալ 50 եվրո է անհրաժեշտ։ «Այս խնդիրները եղել են և կլինեն, եթե մենք լուծման եղանակներ չմտածենք»։

Ryanair-ը պարզաբանել էր՝ «Զվարթնոց» օդանավակայանի ծրագիրը հին է և չի համապատասխանում Ryanair-ի գործող ծրագրին։