Հենրիխ Մխիթարյանը՝ 2019թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 109 միավոր` Հայաստանի  լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն արժանանում է այս կոչմանը 9-րդ անգամ:

104 միավորով երկրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը:

61 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս