Իրաքում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել․ բոլորը զոհվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

1

Իրաքի Անբար նահանգում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով El Nashra-ին։

Նշվում է, որ առաջին տեղեկատվությունից երեւում է, որ ինքնաթիռն ամերիկյան էր։ Օդանավում հավանաբար չորս մարդ է եղել։ Բոլորը զոհվել են։