Տիգրան Սարգսյանը Մոսկվայում կղեկավարի ԵԱՏՄ-ի հետ կապ ունեցող միջազգային կազմակերպություն

ԵՐԵՒԱՆ,  29 ՀՈՒՆՎԱՐԻ, 24News

Տիգրան Սարգսյան

Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ում պաշտոնավարման ժամկետը լրանալու է փետրվարի մեկին, մեր աղբյուրների համաձայն ստանալու է նոր պաշտոն միջազգային կազմակերպությունում, որն ուղղակիորեն կապ ունի Եվրասիական տնտեսական միության հետ։

Ըստ 24News-ի ունեցած տեղեկությունների՝ Սարգսյանը ղեկավարելու է Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի միջպետական պայմանագրով կարգավորվող հիմնադրամ, որը զբաղվելու է ԵԱՏՄ ֆինանսական հատվածի զարգացմամբ։

ՀՀ նախկին վարչապետը մնալու է Մոսկվայում և շարունակելու է ունենալ միջազգային չինովնիկի կարգավիճակ։

Մենք արդեն գրել էինք, որ Տիգրան Սարգսյանը նաև ՌԴ նախագահական ակադեմիայում ղեկավարելու ամբիոն ու զբաղվելու է նաև գիտական ու մանկավարժական գործունեությամբ։

Ի դեպ, Սարգսյանն այսօր նշում է իր 60-ամյակը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք ՀՀ նախկին վարչապետին։