Սեյրան Օհանյանն ԱԺ-ում հանդիպել է Արարատ Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News      

Օհանյան- Միրզոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպում է խնդրել։ Լրագրողների հետ զրույցում Օհանյանն ասել է, որ քաղաքավարությունից ելնելով է հանդիպում խնդրել, որևէ քաղաքական հարց չի քննարկվել։

«Քանի որ ես երկար տարիներ այցելել եմ Ազգային ժողով, և չի եղել մի այցելություն, երբ ես ԱԺ նախագահի մոտ չլինեմ, որպես քաղաքավարության նորմ, խնդրեցի և հանդիպում ունեցա նաև ԱԺ նախագահի հետ: Որևէ քաղաքական հարց չենք քննարկել»,-  ասել է Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ազգային ժողով էր հրավիրվել «Ապրիլյան պատերազմի» դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի  նիստը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար։