Տարբեր նախագծերի իրականացման ընթացում պետք է հետևել բնապահպանական նորմերին․ Բակո Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին Քարվաճառ քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շահումյանի շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ըստ այդմ՝ քննարկվել են շրջանում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը մեկ անգամ ևս կարևորել է Շահումյանի շրջանի դերը մեր հայրենիքի ջրային անվտագության ապահովման հարցում և ընդգծել, որ տարբեր նախագծերի իրականացման ընթացում անվերապահորեն պետք է հետևեն բնապահպանական նորմերին: Նախագահը նշել է, որ այդ հարցերը մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում, և թերությունների ծագման դեպքում կձեռնարկվեն բոլոր միջոցները դրանք շտկելու ուղղությամբ:

Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: