Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար հետախուզվողը հայտնաբերվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News      

հետախուզվող

Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 25-ին, ժամը 11.05-ին, Իսակովի պողոտայից բերման է ենթարկվել 24-ամյա Էդգար Պ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի /Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: