ԱՄԷ-ում հայտնել են կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News 

կորոնավիրուս

Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին։

«Վարակվածի առողջական վիճակը կայուն է, հիվանդը բժիշկների հսկողության տակ է»,- ասել են երկրի ԱՆ-ից։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Կորոնավիրուսը Չինաստանում սկսել է տարածվել 2019 թ․ դեկտեմբերի վերջին:  Չինաստանում վարակվածների թիվը հասել է շուրջ 6000-ի, որոնցից 1323-ը՝ մահացել է։

Վիրուսը տարածվել է ևս մի քանի երկրում։