Ոչ թե ատելության խոսք էր, այլ չզսպվածության պոռթկում. պատգամավորը՝ ավագանու անդամի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն այն տեսակետին է, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստերն ուղղված գրառումը ոչ թե ատելության խոսք է, այլ՝ չզսպվածության պոռթկում։ Այս մասին պատգամավորն ասաց 24News-ի հետ զրույցում։  

Ինչ վերաբերում է ոստիկանների երեկվա գործելաոճին, մի շարք անձանց բերման ենթարկելու մասով, ապա պատգամավորը նշեց. «Սուր չեմ գնահատի ոստիկանների գործողությունները։ Այո, ոստիկանության համակարգում պետք է բարեփոխումներ անել, բայց սիրո ու հանդուրժողականության մթնոլորտը չի կարող տարածվել հանցագործության վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։