Կազմավորվեց «Մայիլյան-Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News      

.

Ստեփանակերտում այսօր կայացել է արցախյան երեք քաղաքական ուժերի համատեղ նիստ, որի ժամանակ քաղաքական ուժերը որոշել են միասին հանդես գալ առաջիկա ընտրությունների ժամանակ՝ Արցախի նախագահի պաշտոնում պաշտպանելով Մասիս Մայիլյանի թեկնածությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախագահի թեկնածուն։

Մայիլյանի էջի հրապարակման համաձայն՝ երեք քաղաքական ուժերը միասին են հանդես գալու նաև Արցախի խորհրդարանի ընտրություններում (անցկացվելու է նույն օրը), իսկ նախընտրական ցուցակը գլխավորելու է հենց Մասիս Մայիլյանը։