Փաշինյանին հավատում եմ, հեղափոխության օրենքներով դատական իշխանությունը պետք է փոխվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

«Փաշինյանին հավատում եմ, հեղափոխության օրենքներով դատական իշխանությունը պետք է փոխվի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Ափսոսում եմ, որ վարչապետի հաջողված ասուլիսը վերածվեց գրիչի վեճի և կարևոր բաներն անցան բոլորի ականջի կողքով։ Թե՛ Հրայր Թովմասյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը բանավեճի մեջ վարժ են։ Դա սկսվել է Թովմասյանից ու հանրությունը պետք է որոշի՝ ո՞ւմ է հավատաում՝ Հրայր Թովմասյանին, թե՞ Նիկոլ Փաշինյանին։ Ես այս փուլում հավատում եմ Փաշինյանին։ Ուղղակի երկուսին էլ կասեմ՝ մի՛ մտեք այդ լեզվակռվի դաշտ, որովհետև երկուսդ էլ լուրջ պետական պաշտոնյա եք։ Լեզվակռիվը ոչ մեկին օգուտ չի բերելու»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս