Ժնևում ավարտվել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News      

,

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում, ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություը», - ասաց Նաղդալյանը։

ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց, որ նախարարների հանդիպումը շարունակվելու է նաև հունվարի 30-ին:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։