«Ռեալ»-ը «Սարագոսայի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակ տարավ․ ակումբը քառորդ եզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News     

Real Madrid

Իսպանիայի առաջնության 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Սարագոսային»։

Հանդիպման 6-րդ րոպեին Ռաֆայել Վարանը բացեց խաղի հաշիվը, 32-րդ րոպեին մադրիդցիների առավելությունը կրկնապատկել է Լուկաս Վասկեսը։

Արքայական ակումբը խաղի 72-րդ րոպեին 3-րդ գնդակն ուղարկեց «Սարագոսայի» դարպասը։ Փոխարինման դուրս եկած Կարիմ Բենզեման 79-րդ րոպեին վերջնական հաշիվ ձևակերպեց։