ՍԴ խնդրի շուրջ արդեն կարգավորում կա․ օրերս հայտնի կդառնա․ «Իմ քայլի» պատգամավոր

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

Քրիստինե Պողոսյան

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման մասով արդեն որոշում կա, շուտով այդ մասին հայտնի կլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

 Թե խոսքն ի՞նչ որոշման մասին է , պատգամավորը չի մանրամասնել․

«Մեկ-երկու օրվա ընթացքում դրա մասին կխոսի խմբակցության ղեկավարը»:

Հարցին, թե ի՞նչ է տալու կարգավորումը,  Պողոսյանն պատասխանել է․

«Խաղաղություն է բերելու ՀՀ քաղաքացիներին, մարդիկ իրենց աշխատանքն են անելու, չեն նյարդայնանալու, որ ՍԴ-ն բռնազավթած է»: