Թրամփի պլանը դարի պլան չի դառնա, բայց կդառնա դարի լեգիտիմացում. Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

քաղաքական

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում, անդրադարձել է ԱՄՆ նախագահի «Դարի ծրագիր» անվանումը ստացած պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման առաջարկին։

«Մի քանի փաստ․

1. Պաղեստինցիների կողմից պլանի մերժումը կլեգիտիմացնի Իսրայելի ցանկացած գործողություն, այդ թվում Հորդանանի հովտի անեքսացիան։ Առավել ցցուն կդառնա, «մենք առաջարկեցինք, դուք մերժեցիք դիսկուրսը»։

Ավելի օբյեկտիվ կլինի պլանը անվանել Թրամփի և Իսրայելի պլան։

2. Քլինթոնի առաջարկը պաղեստինցիներին ավելի ընդունելի էր վերջիններիս համար, քան Օբամայինը, Օբամայինն ավելի ընդունելի, քան Թրամփինը։ Այստեղ ակնհայտ նահանջ կա։

3. Սա այն մաքսիմալն է, ինչ Իսրայելը պատրաստ է առաջարկել։ Չի բացառվում, որ նաև վերջին առաջարկն է։

4. Թրամփը ԱՄՆ պատմության ամենաիսրայելամետ նախագահն է։

Չափազանց հետաքրքիր ու երկար թեմա է այս առաջարկը»։,-գրել է քաղաքագետը։