Գյումրիում բնակարաններից մեկում գտել են երիտասարդ կնոջ դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

հասարակական

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 30-ին, ժամը 10:42-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով:

Լոգարանի հատակին հայտնաբերվել է Մարինե Մ.-ի (ծնված 1989 թ.) դին: