Ալեն Սիմոնյանը ՔՊ-ի գրասենյակի դիմաց սուրճ ու թեյ է հյուրասիրել լրագրողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

սուրճ

ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ընդունել են ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանին։

Հանդիպմանը զուգահեռ գրասենյակի հարակից տարածքում՝ դրսի հատվածում, լրագրողները սպասում էին հանդիպման ավարտին, երբ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը սկուտեղով՝ սուրճի ու թեյի բաժակները ձեռքին, իջել է լրագրողներին հյուրասիրելու։

Նշենք, որ ՔՊ-ականների նախկին հանդիպումների ժամանակ, որոնք, որպես կանոն, լինում են աշխատանքային օրվա ավարտից հետո, գրասենյակի դիմաց պաշտոնյաների ճեպազրույցներին սպասող լրագրողները խնդրել էին, որ շենքի ներսում տարածք հատկացնեն իրենց, քանի որ դրսում ցուրտ է, սակայն արձագանք չէին ստացել։