Երևանում կրակոցներ արձակողները հայր և որդի են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

հասարակական

Ոստիկանությունը պարզել է հունվարի 28-ին Երևանում՝ Վանթյան փողոցում, խուլիգանական դրդումներով հրազենների գործադրմամբ կրակոցներ արձակողների, վիճաբանության մասնակիցների ինքնությունը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում Վանթյան փողոցի 7/7 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Տիգրան Հայրապետյանի և 18-ամյա Սարգիս Ղուկասյանի միջև։

Վիճաբանության ժամանակ նրանց են միացել Տ. Հայրապետյանի հայրը՝ 60-ամյա Հրաչյա Հայրապետյանը և ընկերները՝ 30-ամյա Սևակ Բաբայանն ու 30-ամյա Սարգիս Հարությունյանը, որի ժամանակ էլ Տ. և Հ. Հայրապետյանները կրակոցներ են արձակել։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վիճաբանության մասնակիցներին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։