Նարեկ Սամսոնյանի՝ ՀՔԾ չներկայանալու փաստով քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Նարեկ

Տարբեր լրատվամիջոցների կողմից տարածված` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի` 26.01.2020 թ.-ի ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր` ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ենթադրյալ ոչ իրավաչափ հանձնարարություններ տալու և նրանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է  նախաքննական մարմին` բացատրություն տալու, սակայն վերջինս հրաժարվել է ներկայանալ:

Նախապատրաստված նյութերի հիման վրա 30.01.2020 թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: