ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

1

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարի 30-ին ձայների մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի մասին բանաձևը, տեղեկացնում է ԵԽԽՎ կայքը։

Բանաձևը կազմվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցող, իսլանդացի պատգամավոր Թորհիլդուր Սուննա Էվարսդոտտիրի հաշվետվության հիման վրա: Քննարկման ընթացքում պատգամավորների մեծամասնությունը հավանության է արժանացրել զեկույցը:

ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանի կառավարությանն ապահովել, որ ենթադրյալ քաղբանտարկյալների ցուցակները վերանայվեն «անկախ և անկողմնակալ մարմնի» կողմից:

Ադրբեջանցի իրավապաշտպանների տվյալներով` Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը 120-ից 160 է: