Հանգստյան տնից կատարված գողությունը բացահայտվեց. մեկին հայտնաբերել են, մյուսը ներկայացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Thumbnail

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի եւ Ապարանի բաժինների ծառայողները հունվարի 22-ին, ժամը 16.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Երեւան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասից բերման են ենթարկել 29-ամյա երիտասարդի:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում, 27-ամյա ընկերոջ հետ Բյուրական համայնքի վարչական տարածքում գտնվող հանգստյան տներից մեկի պարսպի դռան մետաղական ճաղավանդակը կոտրելով՝ մուտք են գործել տարածք, այնուհետեւ կոտրել են ճաշարանի պատուհանների ապակիները, մտել շինություն եւ գողացել պատուհանի ալյումինե շրջանակներ:

Գողության մասին նախկինում չի հայտնվել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառւմների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 29-ին, ժամը 18.30-ին, 27-ամյա կասկածվողը ներկայացել է Աշտարակի բաժին, տվել խոստովանական բացատրություն:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: