Նարեկ Սամսոնյանը որպես վկա հրավիրվել է ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

իրավական

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր՝ հունվարի 31-ւն հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին Նարեկ Սամսոնյանը տեղեկացրել է իր ֆեյբուքյան էջում։

«Այսօր ժամը 15:00-ին փաստաբանիս հետ կներկայանամ ՀՔԾ` որպես վկա հարցաքննվելու հարուցված քրեական գործի շրջանակներում: Վկայի կարգավիճակը պարտավորեցնում է մասնակցել հարցաքննությանը: Նման պարագայում ներկայանալու եմ վարույթն իրականացնող մարմնին: Հարցաքննությունից հետո պատրաստվում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքիր մանրամասներ հաղորդել հարցաքննությունից և ընհանրապես քրեական գործից և իրավապահների մոտիվացիայից», - նշել է Սամսոնյանը:

ՀՔԾ-ից հայտնել են, որ Նարեկ Սամսոնյանի` 26.01.2020թ.-ի ֆեյսբուքյան գրառման հիման վրա նախապատրաստվել են նյութեր` ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ենթադրյալ ոչ իրավաչափ հանձնարարություններ տալու և նրանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:

Նախապատրաստված նյութերի հիման վրա 30.01.2020թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: