Ես անկեղծ չգիտեի, որ Հրանտ Բագրատյանը նաև ռազմական փորձագետ է․ Տիգրան Կարապետյան

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News 

Տիգրան Կարապետյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ես անկեղծ չգիտեի, որ Հրանտ Բագրատյանը բացի լավ տնտեսագետ լինելուց նաև ռազմական փորձագետ է:
Եվ ահա պարոն Բագրատյանը կասկածի տակ է դնում ՍՈՒ 30ՍՄ կործանիչների ձեռքբերման նպատակահարմարությունը և բերում բազմաթիվ փաստարկներ, սկսած որ ինքնաթիռները նոր չեն, հակառակորդը ունի ժամանակակից ՀՕՊ համակարգեր և այլն: Եվ այսպես հարգելի պարոն Բագրատյան
ՍՈւ 30ՍՄ գերժամանակակից կործանիչ է, իր դասի մեջ աշխարհի լավագույն կործանիչներից մեկը (այս մասին կարելի է երկար գրել):
Դուք բավական երկար թվարկել եք ադրբեջանական բանակում առկա սպառազինության տեսակները, բայց չեք նշել ռադիոլոկացիոն կայանների մասին, ուկրաինական 80к6м, իսրաելական ELM 2080, 2288, 2106 և այլն, որոնց խոցման հնարավորություն մեզ տալիս է ՍՈՒ 30 ՍՄ ից արձակվող «համապատասխան» հրթիռը (փակագծեր բացել ցավոք չեմ կարող):
Դուք ասում եք, որ լեռները մեր դաշնակիցն են, այո ճիշտ եք, բայց նաև լուրջ խնդիրներ են ստեղծում ամբողջական ռադիոլոկացիոն դաշտ ստեղծելու համար (վստահ եմ գիտեք ինչի մաին է խոսքը): ՍՈւ 30ՍՄ ի հզոր ռադիոլոկացիոն կայանը հնարավորություն է տալիս լուծել այդ խնդիրը և նաև տվյալներ փոխանցել մեր ՀՕՊ կայաններին:
Գնի հետ կապված, լավագույն տարբերակն է ընտրված այս մասով նույնիսկ քննարկելու նյութ չկա:
Քանակի մասով, չորսով չենք սահմանափակվում:
Հուսով եմ տեղյակ եք որ ժամանակակից ՀՕՊ համակարգեր նույնպես ձեռք են բերվել:
Թող երբեք պետք չգան մեր կործանիչների մարտական հնարավորությունները, բայց հարկ եղած դեպքում խաղաղությունը պարտադրվելու է նաև երկնքից»:

Հիշեցնենք, որ  ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր վերջերս ձեռք բերված ՍՈւ 30 կործանիչներին։ Բագրատյանը մասնավորապես գրել էր․

«Պե՞տք էին այդ ինքնաթիռները մեզ եւ արդյոք դրանց ձեռք բերումը ֆինանսապես արդարացված է։

4 ոչ նոր կործանիչների (4+ տեխնոլոգիա) հայտնվելը ՀՀ սպառազինության համակարգում պետք է բացառապես հիմնավորել ՀՀ պաշտպանական դոկտրինայի դիրքերից։ Կա՞ նման փաստաթուղթ։ Չգիտեմ։ Համենայնդեպս, ՀՀ ներկայիս իշխանավորներից ոչ-ոք չի ասել, որ կործանիչների ձեռք բերումը նախատեսված է դրանով»։