«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Լեգանեսին», դուրս եկավ քառորդ եզրափակիչ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News 

Բարսելոնա

Իսպանիայի Գավաթի (Copa del Rey) խաղարկության 1/8 եզրափակչում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Լեգանեսին»:

Կատալոնական ակումբում հանդիպմանը դուբլով աչքի է ընկել թիմի ավագ Լեոնել Մեսսին։ Մեկական գոլեր են խփել Գրիզմանը, Լանգլեն և Արթուրը:

Հանդիպումն ավարտվել է 5։0 հաշվով։

«Բարսելոնան» Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ է դուրս եկել։