Սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությունը հիմնազուրկ է․նախկին նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

 

Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

««Ազգային ժողով կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը՝ կապված Սահմանադրության փոփոխությունների համատեքստում հանրապետության նախագահի և Սահմանադրական դատարանի լիազորությունների սահմանափակման հետ, հիմնազուրկ է, այն լրջագույն աղերսներ ունի Սահմանադրության հետ։

Հիմնավորման մեջ առնվազն համարժեք չեն ընկալվել և մեկնաբանվել Սահմանադրության հիմնադրույթները, առկա է ակնհայտ շփոթ։ Հարկ էր նվազագույնը նկատի ունենալ, որ Սահմանադրության 206-րդ հոդվածում՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից՝ «Սահմանադրությանը համապատասխանության մասին որոշումը» արտահայտությունը ոչ թե ամրագրում է բացառիկ ընթացակարգ կամ պայման, այլ սոսկ հստակեցնում է հանրապետության նախագահի կողմից հիշյալ դեպքում հանրաքվե անցկացնելու մասին որոշում կայացնելու համար ժամկետի հաշվարկման սկիզբը։

Մյուս դեպքերում «Սահմանադրական դատարանի որոշման» մասին ակնարկ չկա, քանզի ժամկետի հաշվարկման սկիզբն արդեն Ազգային ժողովի որոշմամբ է պայմանավորված, ինչը, բնականաբար, կարող է հաջորդել Սահմանադրաան դատարանի որոշմանը։ Իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածն անհարկի յուրովի մեկնաբանելը, մեղմ ասած, ողջունելի չէ, պետք է հեռատես լինել և ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայության սկզբուքնով։

Ավելի մանրամասն կանդրադառնամ մամուլով ...»։