2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշին։ Գրառումը՝ ստորև․

«Վիճակագրության կոմիտեն հրապարակեց նաև 2019-ի տարեկան ՏԱՑ ցուցանիշը:

Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8 %, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:

- Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9 %-ով,
-Շինարարության ծավալն ավելացել է 4,6 %-ով,
-Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4,2 %-ով,
-Առևտրի շրջանառությունն ավելացել է 8,9 %-ով,
-Ծառայությունների ծավալն աճել է 15 %-ով:

- Ներմուծման աճը կազմել է 10,8 %, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9,4 %-ով:

Անկեղ ասած՝ այս տվյալների արդյունքներով 2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ: Ցուցանիշը կհրապարակվի փետրվարին»։