Ռուսական ալիքների վերահեռարձակման արգելափակման պնդումը տարակուսելի է. ՌԴ դեսպանություն

ԵՐԵՒԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24News

посольство РФ

Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակման արգելափակման մասին պնդումը տարակուսելի է և չի համապատասխանում երկրի ղեկավարության՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին հայտարարություններին։ Այս մասին ասվում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության մամլո ծառայության հաղորդագրությունում, որտեղ խոսվում է ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի այն թեզի մասին, որ ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը մեր երկրում «ազգային անվտանգության սպառնալիք է»։ 

«Ուշադրություն դարձրեցինք ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի այն հայտարարությանը, թե տեղական մուլտիպլեքսում արտասահմանյան, այդ թվում և ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Զարմանքով նաև տեղեկացանք, որ իբր ՌԴ դեսպանը համաձայն է Հակոբյանի այս պնդման հետ։ Ուզում ենք հիշեցնել, որ ՌԴ դեսպանի հետ կայացած միակ, և այն էլ բավական վաղուց հանդիպման ժամանակ Հակոբյանի հնչեցրած առանց արտասահմանյան հեռուստաալիքների մուլտիպլեքս ունենալու կարծիքն ընդունվել է ի գիտություն։ Դրա հետ մեկտեղ, դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների շահերը, որոնք հանդիսանում են ռուսական ալիքներին հետևողների բավական կարևոր մաս։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին հայտարարությունների ֆոնին «ռուսական ալիքների վերահեռարձակմումը՝ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք լինելու մասին թեզը» տարակուսանք է առաջացնում», - ասված է ՌԴ դեսպանության հայտարարության մեջ։