Թուրքիայում ԱՊՀ երկրների 16 քաղաքացի է ձերբակալվել, 8-ը ադրբեջանցիներ են. CNN Turk

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

ձերբակալություն

«CNN Turk»-ը գրում է, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներն 16 ԱՊՀ քաղաքացիներ են ձերբակալվել, որոնք կասկածվում են կազմակերպված հանցավոր խմբավորման անդամ լինելու և տարատեսակ հանցագործությունների համար։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է հրացան, 11 ատրճանակ և 222 փամփուշտ:

Ձերբակալված 16 քաղաքացիներից մեկը Ռուսաստանից է, երեքը՝ Ուկրաինայից, չորսը՝ Վրաստանից, ութը՝ Ադրբեջանից: Բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Ստամբուլի բաժանմունք: