Մարությանը թույլ չի տվել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News 

Մարության

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Հիմնվելով հանրային լսումների արդյունքների վրա` Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին: Ըստ այդմ` այսօր հայտատուին ուղարկվել է համայնքի մերժումը»: