Ինչու է ԵՊՀ ռեկտորին ներկայացվող պահանջների ցանկից հանվել 3 տարվա փորձի պահանջը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

1

«ԵՊՀ կանոնադրությունում չկա նման սահմանափակում, մինչդեռ կանոնակարգում կար այդ սահմանափակումը», - լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ռեկտորին ներկայացվող պահանջների ցանկից հանվել է 3 տարվա աշխատանքային փորձի պահանջը:

«Խնդիրը զուտ իրավական է: ԵՊՀ կանոնադրությունում չկա նման սահմանափակում, իսկ կանոնադրությունը հաստատում է կառավարությունը: Դա իրավական առումով կոնֆլիկտի է բերում: Կանոնադրությունը շատ ավելի բարձր աստիճան ունի, քան կանոնակարգը: Դրա համար հանեցինք»,- նշեց նա՝ հավելելով, որ այս պահին միակ գլոբալ պահանջը, որ կա, դոկտոր պրոֆեսորի կոչում ունենալն է:

Հարցին, թե արդեն կա՞ն թեկնածուներ, Մուրադյանը պատասխանեց՝ երբ հայտերը կբերեն, այդ ժամանակ կերեւա: