Որոշել եմ մերժել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը․ Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

1

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է մերժել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը:

«Հիմնվելով հանրային լսումների արդյունքների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության եզրակացության վրա՝ որոշել եմ մերժել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը։ Երևանը պետք է կրկին կանաչ ու էկոլոգիապես անվտանգ միջավայր դառնա»,- գրել է քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում:

1