Կոնկրետ հեղաշրջում կլինի, եթե ՍԴ-ին անտեսելով փորձեն լուծել չեղած ճգնաժամը. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

«ՀՀ վարչապետի կողմից արդեն տևական ժամանակ փորձ է արվում յուրացնել իշխանությունը, տիրանալ ՍԴ-ին»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը։

«Իրողություններն են ապացուցում, որ Թովմասյանը կեղծիքներ թույլ չի տվել։ Չկա օրինական ուժի մեջ մտած դատական որևէ ակտ, որով հիմնավորվել է, թե Հրայր Թովմասյանի ընտրությունը եղել  է կեղծիքներով։ ՀՔԾ-ն անգամ հիմնավոր կասկածի շեմը չհաղթահարեց»,- ասել է Թովմասյանի պաշտպանը։

Նրա խոսքով՝ եթե օրենսդիրը փորձի ինչ-որ օրենքների փոփոխությամբ, առանց ՍԴ-ի կարծիքը հաշվի առնելու լուծել իրենց խոսքով ստեղծված ճգնաժամը, դա կլինի կոնկրետ հեղաշրջում։

Շարունակությունը՝ տեսանյութում։