Իրականությունից կտրված մարդու առաջարկ է. հարցում՝ արտասահմանյան ալիքների արգելքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր երկրում հեռարձակվող օտարերկրյա հեռուստաալիքների խնդրին՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։ 

Մասնավորապես ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում արգելելու մասին հայտարարությունն իրարանցում է առաջացրել հանրության շրջանում։ Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ։

24News-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները ՀՌՀ նախագահի առաջարկի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։